ԵՄ-ն ամռանը կդադարեցնի ռուսական ածուխի ներկրումը, իսկ մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթից. Շոլց

Navt rusakan

  ԵՄ-ն ամռանը կդադարեցնի ռուսական ածուխի ներկրումը, իսկ մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթից։

Այս մասին «The Indian Express»-ին հրապարակված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Եվրամիությունը, իր տրանսատլանտյան գործընկերների հետ, աննախադեպ պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանի և դրա քաղաքացիների դեմ: Շատ երկրներ միացել են այդ պատժամիջոցներին, թեև դրանք անխուսափելիորեն տնտեսական ծախսեր են ներկայացնում մեզ համար», — ասել է Շոլցը:

«Ավելին, մենք հիմա շատ հավակնոտ քաղաքականություն ենք իրականացնում՝ նվազեցնելու կախվածությունը հանածո վառելիքի ներկրումից Ռուսաստանից։ Այս ամառ կդադարեցնենք ռուսական ածխի մատակարարումները, մինչև տարեվերջ կհրաժարվենք ռուսական նավթից և լրջորեն կնվազեցնենք գազի մատակարարումները Ռուսաստանից»,- շեշտել է կանցլերը։

Ապրիլի սկզբին Եվրամիության երկրները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթին, որը, մասնավորապես, նախատեսում է սահմանափակումներ ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ, ինչպես նաև արգելք է սահմանում Ռուսաստանի Դաշնությունից ածխի ներկրման և բարձր տեխնոլոգիական ապրանքների մատակարարման համար:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…