Ուրուգվայի խորհրդարանը միաձայն դեմ է քվեարկել Թուրքիայում դեսպանի նշանակմանը

Uruguai

 Ուրուգվայի Frente Amplio ընդդիմադիր դաշինքի հայ սենատոր Լիլիամ Քեշիշյանի միջնորդությամբ չեղարկվել է Թուրքիայում Ուրուգվայի դեսպան Հուգո Սայրուսի նշանակումը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստն էր ցույց տվել Ուրուգվայի հայ համայնքի ցուցարարներին, որոնք երթ էին կազմակերպել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին։

Չավուշօղլուի այդ քայլը բողոքի պատճառ էր դարձել Ուրուգվայում: Դեպքը տեղի էր ունեցել Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան բացման արարողությունից հետո, որին մասնակցում էր Չավուշօղլուն:

Ուրուգվայի խորհրդարանում տեղի է ունեցել դեսպանի նշանակումը հաստատելու քվեարկություն, ինչի արդյունքում ուրուգվայցի պատգամավորները միաձայն դեմ են քվեարկել Սայրուսի նշանակմանը:

Դեսպանի գործը հետ է ուղարկվել Ուրուգվայի խորհրդարանի միջազգային հարաբերություններով հանձնաժողով: Որոշման մեջ ասվում է, որ այն որևէ առնչություն չունի դեսպանի անձի հետ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…