Հայտարարագիր ներկայացնող բոլոր պաշտոնյաները ենթակա կլինեն գույքային ուսումնասիրության. Կարեն Անդրեասյան

Andreasyan

  Այսօր՝ մայիսի 5-ին, Կառավարության հերթական նիստում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին հավանություն տալու հարցի քննարկմանը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասաց. «Նախագծով առաջարկվում է ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող է սկսվել գույքային ուսումնասիրություն: Բոլոր այն պաշտոնյաները, որոնք հայտարարագիր են ներկայացնում, իրենք նույնպես ենթակա կլինեն այս օրենքի ուսումնասիրությանը»:

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա նախարարն առաջարկեց, որ դա լինի 3 տարի: «Դատախազությանը տրվում է հնարավորություն սեփական նախաձեռնությամբ սկսելու ուսումնասիրություն բոլոր այն դեպքերում, երբ հայտնաբերվել են տվյալներ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանող ապօրինի գույքի վերաբերյալ»,- ասաց նախարարը:

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ փոփոխություններից մեկն էլ վերաբերում է գույքի արժեքի գնահատմանը. «Այս նախագծի փոփոխությունն այն մասին է, որ գույքի ձեռք բերման արժեքի չափով գումարի բռնագանձման հնարավորություն տրվի դատախազությանը»:

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…