Սպանդարյանի անվան դպրոցում աշակերտին գրքերով հարվածել է անգլերենի ուսուցչուհին. «Արմենպրես»-ը մանրամասներ է պարզել

Spandaryan

  Երևանի քաղաքապետարանի ենթակայության Սուրեն Սպանդարյանի անվան համար 24 դպրոցում ութերորդ դասարանի աշակերտին դասասենյակում գրքերով հարվածներ է հասցրել անգլերենի ուսուցչուհին: Համացանցում դեպքի մասին տեսանյութ է տարածվել:

«Արմենպրես»-ի թղթակիցն այցելել է Սուրեն Սպանդարյանի անվան համար 24 դպրոց, միջադեպի վերաբերյալ զրուցել աշակերտի ծնողի և դպրոցի տնօրենի հետ:

Աշակերտի՝ Քրիստոֆերի մայրը տեղեկացրեց, որ տեսանյութը նկարահանվել է մայիսի 2-ին, սակայն իրեն դա ուղարկել են մայիսի 5-ին: «Այդ ուսուցչուհին բազմիցս վիրավորել է Քրիստոֆերին: Ուզում եմ պարզաբանում ստանալ, թե ինչու է ուսուցչուհին հենց իմ երեխայի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերում: Երեխան ինձ պատմեց դեպքի մասին, ես նրան ասացի, քանի որ տարվա վերջ է, թող հարթվի գնա, ես կզանգեմ դասղեկի հետ կխոսեմ»,-ասաց նա:

Դպրոցի տնօրեն Նաիրա Ավետիսյանն ասաց, որ իր մոտ են եղել քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչները: «Ես սպասում եմ նախարարության և քաղաքապետարանի արձագանքին: Եթե նրանք որոշեն, որ ուսուցչուհին պիտի հեռացվի, ապա կհեռացվի»,-ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ ուսուցչուհին արդեն 40 տարվա վաստակավոր մանկավարժ է:

Միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ԿԳՄՍ նախարարությունը՝ խստորեն դատապարտելով հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում: Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարությունը հետամուտ է լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…