Եվրախորհրդարանը ՌԴ-ից պահանջում է «վերադարձնել գողացված ինքնաթիռները». factor tv

Inqnatirner

 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Ռուսաստանից պահանջելով վերադարձնել գողացված ինքնաթիռները։ Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։ Գերատեսչության կայքում նշվում է, որ պատգամավորները մտահոգված են ավիացիոն ոլորտի վրա պատերազմի լուրջ ազդեցությամբ և ափսոսում են, որ «Ռուսաստանի Դաշնությունը, խախտելով միջազգային քաղաքացիական ավիացիայի կանոնները, ստիպել է վերագրանցել օտարերկրյա ընկերություններից վարձակալած ինքնաթիռները ռուսական ինքնաթիռների գրանցամատյանում»։ «Նման գողությունը չի կարելի հանդուրժել»,- ասել են Եվրախորհրդարանի պատգամավորները՝ պահանջելով անհապաղ վերադարձնել այդ ինքնաթիռներն իրենց օրինական տերերին։ Պատգամավորները նաև կոչ են արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի տրանսպորտային հատվածի նկատմամբ, նաև օգնել ԵՄ-ում հյուրանոցներին և կարճաժամկետ վարձակալության ծառայություններին, որոնք ընդունում են ուկրաինացի փախստականներին: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ԵՄ իշխանությունները որոշել են ամբողջությամբ արգելել Ռուսաստանին ինքնաթիռների, ուղղաթիռների և այլ ավիացիոն մատակարարումներն ու լիզինգը, ինչպես նաև դրանց ապահովագրումն ու սպասարկումը։ Ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ռուսական ավիաընկերություններին չվերադարձնել օտարերկրյա ընկերություններից վարձակալած ինքնաթիռները։ Տաթև Ֆռանգյան

 factor.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…