Պեկինից Երևան է ժամանել առաջին անհրաժեշտության պաշտպանիչ սարքավորումների վերջին խմբաքանակը

Pekin Yerevan

 Մայիսի 15-ին Չինաստանի Պեկին քաղաքից ժամանած ինքնաթիռը Երեւան է տեղափոխել առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումների վերջին խմբաքանակը, որը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ձեռք է բերել Առողջապահության նախարարության համար՝ վերազինելու Հայաստանի բժշկական հաստատությունները ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներին խնամելու նպատակով:

ՊՀԾ-ից հայտնում են, որ համաճարակի սկսվելուց ի վեր, ՊՀԾ-ն, հիմնվելով իր բեռնափոխադրումների համաշխարհային փորձառության վրա, համատեղ աշխատում էր ՀՀ կառավարության եւ գործընկերների հետ, որպեսզի Հայաստան փոխադրի 125,000 կտոր առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումներ նախատեսված առաջնագծում առողջապահության աշխատակիցներին պաշտպանելու համար, ներառյալ` 80,000 բժշկական պաշտպանիչ համազգեստներ, պաշտպանիչ ակնոցներ եւ դեմքի վահաններ եւ այլն:

ՊՀԾ-ն կարողացել է ձեռք բերել 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ շնորհիվ «Իմ քայլը» հիմնադրամի, «Իզմիրլյան» հիմնադրամի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի, «Սուրբ Սարգիս» մարդասիրական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, ինչպես նաեւ ՀՀ-ում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցության եւ ՊՀԾ-ի ռեսուրսների միջոցով:

Ավիափոխադրումների կազմակերպումն իրականացվել է Արտաքին գործերի նախարարության կողմից:

«Ամբողջ աշխարհում եւ Հայաստանում ՊՀԾ-ն օգնում է կառավարություններին դիմակայելու եւ արձագանքելու վարակի բռնկմանը համընթաց աճող կարիքներին: Մեզ ոգեւորում են առաջնագծում աշխատող բուժաշխատողները եւ Առողջապահության նախարարության կողմից այս արտակարգ իրավիճակին արձագանքելու ջանքերը, ինչպես նաեւ մենք բարձր ենք գնահատում առանցքային նախարարությունների հետ հաստատված համագործակցությունը, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարարության հետ, որը նպաստել է Չինաստանից թռիչքների իրականացմանը», — նշել  է Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ եւ գրասենյակի տնօրեն՝ տիկին Ելենա Միլոշեւիչը:

Քանի դեռ կարիքները շարունակում են աճել, ՊՀԾ-ն շարունակում է աջակցություն որոնել իր գործընկերներից, որպեսզի այս դժվարին ժամանակահատվածում կարողանա իր աջակցությունը ցուցաբերել հայ բնակչությանն ու կառավարությանը:

Ամբողջ աշխարհում ՄԱԿ-ը միավորում է իր ուժերը եւ կառավարությունների հետ համատեղ աշխատում է, որպեսզի բժշկական սարքավորումները հասանելի դառնան կարիքավոր մարդկանց: Հայաստանում ՊՀԾ-ն ՄԱԿ-ի մշտական համակարգողի եւ ԱՀԿ-ի հետ համատեղ ղեկավարում է բեռնափոխադրումների ցանցի սեկտորը` աջակցելու Հայաստանի կառավարությանը եւ գործընկերներին, որոնք մատակարարում են բժշկական սարքավորումներ, սնունդ եւ ոչ պարենային ապրանքներ: Ազգային իշխանությունների հետ հաստատված ամուր գործընկերության շնորհիվ Հայաստանից եւ աշխարհի առանցքային հանգույցներից օդանավերը կշարունակեն բժշկական սարքավորումներ փոխադրել Հայաստան:

Նշենք, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր. կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում եւ կայուն զարգացման միջոցով փոխում միլիոնավոր մարդկանց կյանքեր: ՊՀԾ- ն աշխատում է աշխարհի ավելի քան 80 երկրներում ՝ սնունդ տրամադրելով հակամարտությունների եւ աղետների գոտիներում հայտնված մարդկանց եւ հիմք է ստեղծում ավելի լավ ապագայի համար:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…