Ռուսաստանն Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալու ելք չունի. Բայդեն

Joe Biden

 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե փորձում է հասկանալ՝ ինչպե՞ս է վարվելու Ռուսաստանի Դաշնությունը մի իրավիճակում, երբ, իր կարծիքով, ելք չկա Ուկրաինայի ճգնաժամից։

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սպիտակ տան ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը «այս պահին ելք չունի Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալու համար»։

«Եվ ես փորձում եմ պարզել, թե մենք ի՞նչ կարող ենք անել դրա համար»,- մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը:

Միևնույն ժամանակ, ըստ Սպիտակ տան մամուլի հաղորդագրության, Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններն անվանել է «շատ հաշվարկված»։

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ «Պուտինը կարծում էր, թե կարող է մասնատել ՆԱՏՕ-ն կամ Եվրամիությունը, բայց այդպես չեղավ»։

 

armtimes.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…