Թուրքիայում հայ երգչուհուն բացասաբար արձագանքած թուրք փոխտնօրենը շահել է դատը

Dat

  Թուրքիայի Ադանայի նահանգի Քոզան (պատմ. Սիս) բնակավայրում գտնվող կրթական հաստատություններից մեկի փոխտնօրեն Թուրքիայի քաղաքացին ազատվել էր աշխատանքից սոցցանցում կեղծ օգտատիրոջ էջից պոլսաբնակ հայ երգչուհու հասեցին բացասական մեկնաբանություններ գրելու պատճառով:

Սակայն տվյալ կրթական հասատատության ղեկավար Մեհմեթ Սեզերը հայտնել է, որ իրենք փաստաբանների օգնությամբ դիմել են դատարան, աշխատանքից ազատված ուսուցչի իրավունքերը պաշտպանելու համար ու շահել են դատը:

Մեհմեթ Սեզերը նշել է, որ այդ հայ երգչուհին Հայոց ցեղասպանության եղելությունը պաշտպանող գրառումներ է կատարել (երգչուհու անունը չի նշվում — խմբ.)։ Սեզերն այդ կերպ փորձել է արդարացնել իրենց աշխատակցի վարքագիծը:

Նշենք, որ այս դեպքը տեղի է ունեցել երկու տարի առաջ և միայն այժմ է հրապարակվել այդ գործով դատավճիռը, որով հայ երգչուհու հասցեին բացասական մեկնաբանություններ արած թուրք ուսուցիչն արդարացվել է, քանի որ վճռաբեկ դատարանը համարել է, որ նրա իրավունքները ոտնահարվել են:

 

Ermenihaber.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…