49-ամյա կինն ու 40-ամյա տղամարդը հյուրանոցում դանակահարել են միմյանց. ոստիկանություն

Danakaharutyun

 Մայիսի 10-ին, ժամը 18.50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Դավիթ Անհաղթի փողոցի հասցեներից մեկում անհայտ քաղաքացին դանակահարել է իր ընկերուհուն:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամ, րոպեներ անց երկու տարբեր հիվանդանոցներից է հաղորդում ստացվել. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էին տեղափոխվել 40-ամյա տղամարդ և 49-ամյա կին:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 18.30-ին Դավիթ Անհաղթի փողոցի հյուրանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 49-ամյա կինը դանակով խփել էր 40-ամյա տղամարդուն, նա էլ խլելով դանակը՝ խփել է կնոջ որովայնին՝ պատճառելով վնասվածքներ:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…