Արևմուտքի երկրները փորձում են վնասել ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակում դաշնակցային հարաբերությունները. Լավրով

Lavrov

  Ռուսաստանն ու ՀԱՊԿ գործընկերները դեմ են Արևմուտքի միակողմանի գործողություններին, որոնք ուղղված են առևտրային և լոգիստիկ կապերի քայքայմանը: Տաջիկստանի մայրաքաղաքում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք մեր բելառուսցի, ղազախստանցի և մյուս գործընկերների հետ քննարկեցինք այն միակողմանի գործողությունները, որոնք ուղղված են տնտեսական, առևտրային, լոգիստիկ, տրանսպորտային կապերի քայքայմանը։ Բոլորն ընդգծեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը շրջանցող միակողմանի պատժամիջոցների անթույլատրելիությունը», — ասել է Լավրովը լրագրողներին։

Նրա խոսքով` Արևմուտքի երկրները փորձում են վնասելԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակում դաշնակցային հարաբերությունները՝ փորձելով ամրապնդել սեփական ազդեցությունը Կենտրոնական Ասիայում:

«Մենք քննարկեցինքԿենտրոնական Ասիայի իրադրությունը` հաշվի առնելով այն փորձերը, որոնք մեր արևմտյան գործընկերները՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ձեռնարկում են այդ տարածաշրջանի նկատմամբ», — ասել է Լավրովը:

 

auroranews.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…