Թուրքիա-Հայաստան բանակցությունների նկատմամբ Հայկական սփյուռքի դիրքորոշումն անհանգստացրել է Էրդողանի կուսակցությանը

Turqer

  Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքն ԱԶԿ-ի կենտրոնական գործադիր խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: 

«‎Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Վերջին ժամանակներս նկատում ենք, որ  հայկական սփյուռքի որոշ լոբբիստներ այդ գործընթացը սաբոտաժ անելու համար հատուկ ջանքեր են գործադրում: Մենք հետևում ենք այս ամենին»,-ասել է թուրք պաշտոնյան:

Նա, անդրադառնալով մայիսի 3-ին Վիեննայում տեղի ունեցած Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների 3-րդ հանդիպմանը՝ նշելով, որ մինչ այժմ հանդիպումներն անցել են «կառուցողականության մթնոլորտում՝ միտված լինելով հարաբերությունների կարգավորման ապահովմանը»: 

 

Ermenihaber.am

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…