Լոմով հարվածել են գլխին. Երևանում կանչով ժամանած բժշկին և վարորդին ծեծի են ենթարկել

Lomov

  Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանում Գումի շուկայի մոտակայքերում  քաղաքացիները ծեծի են ենթարկել շտապ օգնության կանչով ժամանած ծառայության բժշկին և վարորդին:

«Գնացել են կանչի, օգնությունը ցուցաբերել են: Շենքից դուրս գալուց հետո հարձակվել են բժշկի վրա, լոմով հարվածել են գլխին: Հիմա հետազոտվում է բժիշկը, սպասում ենք հետազոտության պատասխաններին: Վարորդին նույնպես հարվածներ են հասցրել, բայց այդքան լուրջ չէ նրա դեպքում»,- ասաց Ստեփանյանը:

Ծառայությունը արդեն դիմել է նաև ոստիկանություն:

Դեպքին անդրադարձել է նաև Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը: Ֆեսբուքյան իր էջում Սիմոնյանը գրառում է կատարել նշելով, որ նման դեպքերը արժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…