Մոսկվայում կվերսկսվի «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաների արտադրությունը. armtimes

Moskvich

 «Ռենո»   ավտոգործարանի ռուսաստանյան բաժնետոմսերը փոխանցվել են Մոսկվա քաղաքին, իսկ ընկերության «Avtovaz» -ում եղած բաժնեմասը փոխանցվել են NAMI ինստիտուտին՝ անցնելով պետական կառավարման:

 Լուրն իր անձնական բլոգում հրապարակել է նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սովյանինը՝ հայտնելով նաև, որ  գործարանը մեքենաներ է արտադրելու պատմական «Մոսկվիչ» ապրանքանիշով։

 Նա բացատրել է, որ օտարերկրյա սեփականատերը որոշել է փակել Մոսկվայի «Renault» գործարանը, սակայն քաղաքային իշխանությունները «թույլ չեն տա» հազարավոր աշխատակիցների մնալ առանց աշխատանքի։ Սոբյանինը հավելել է, որ իրենք կփորձեն պահպանել թիմի մեծ մասը, որն աշխատում է անմիջապես գործարանում և նրա ենթակապալառուներին:

 «Կամազ» ընկերությունը կդառնա «Մոսկվիչ» վերակենդանացած գործարանի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը։ Առաջին փուլում կկազմակերպեն ներքին այրման շարժիչով դասական մեքենաների արտադրություն, իսկ ապագայում՝ էլեկտրական մեքենաների։ Սոբյանինը նաև պարզաբանել է, որ «Կամազի» և արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի Դաշնությունում ավտոմոբիլների առավելագույն քանակի արտադրությունը տեղայնացնելու ուղղությամբ։

 Սոբյանինի խոսքով, Վոլգոգրադսկի պողոտայի ավտոգործարանը երկար ու փառավոր պատմություն ունի։ Տասնամյակներ շարունակ այստեղ արտադրվել են հայրենական «Մոսկվիչներ»։

 Մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով՝ Մոսկվայի ավտոմոբիլային գործարանը ապագայում կսկսի էլեկտրական մեքենաների արտադրություն ևս՝ դարձյալ «Մոսկվիչ» անվանումով:

 

armtimes.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…