Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել առկա և նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

Pashinyan

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ վարչապետ Էլիզաբեթ Բորնին:

Նամակում նշված է.

«Մեծարգո տիկին վարչապետ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման գործում։

Վստահ եմ, որ Ձեր երկարամյա մասնագիտական գործունեության ու անցած քաղաքական ուղու ընթացքում ձեռք բերված հարուստ փորձառությունը լավագույնս կծառայի բարեկամ Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի բարօրությանը։

Համոզված եմ, որ մեր կառավարությունները հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ոգով կշարունակեն սերտորեն համագործակցել առկա և նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության ողջ ներուժն առավելագույնս օգտագործելու համար։

Այդ առումով հատկապես կարևոր են 2021 թվականի դեկտեմբերին Փարիզում ստորագրված՝ Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի նպատակների կյանքի կոչմանն ուղղված հետագա համատեղ ջանքերը։

Վերստին մաղթելով Ձեզ անսպառ եռանդ և հաջողություններ՝ խնդրում եմ ընդունել, մեծարգո տիկին վարչապետ, խորին հարգանքիս հավաստիքը»։

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…