Սպանություն Գյումրիում. ամուսինը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջ որովայնին ու ծնոտին

Danakaharutyun

  Մայիսի 22-ին, ժամը 22.27-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դանակահարություն է եղել Գյումրու 58-րդ թաղամասում՝ եկեղեցու մոտ:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 42-ամյա Սիրանուշ Մանուկյանի դին՝ որովայնի և ծնոտի կտրած-ծակած վնասվածքներով։

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այդ թվում՝ տարածքում անցկացված հարցումների արդյունքում պարզվեց, որ կնոջը վնասվածքները պատճառել էր նրա ամուսինը։

Նա հայտնաբերվել  և բերման է ենթարկվել Մուշի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։

49-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Տղամարդը ձերբակալվել է:

Հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…