Ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան – Հերացի միակողմանի և Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան –Գլինկա փողոցների հատվածները

Pak klinen

 Ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան – Հերացի միակողմանի և Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան –Գլինկա փողոցների հատվածները ❗️❗️❗️

Հարգելի համաքաղաքացիներ,

Քարաթափման վտանգի կանխման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 17-ին՝ ժամը 07:00-ից փակ կլինի Մյասնիկյան փողոցից դեպի մայրաքաղաքի կենտրոն իջնող Հերացի փողոցի միակողմանի ճանապարհը։ Նույն օրը, ժամը 11։00–ից մինչև 15 00–ն, փակ կլինի նաև Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածը, ուր սանմաքրման համալիր աշխատանքներ կիրականացնի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։
Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

https://www.facebook.com/YerevanCityHall/posts/2874690525913392

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…