Հավանաբար ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցություն կունենանք. դեսպան

Iran

  Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հավանական է համարում մոտ ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցությունը:

«Տեխնիկական և մասնագիտական հարցեր կան, որոնք համապատասխան մասնագետները ուսումնասիրում և քննարկում են: Ճիշտ չի լինի դրանց ավարտից առաջ մենք ցանկանանք ինչ-որ բան ասել: Սպասենք տեխնիկական, մասնագիտական արդյունքներին, բայց արդյունքը, ինչ էլ լինի, երկու երկրների օգտին է լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:

Նա հավելեց, որ Հայաստանում կայացած հայ-իրանական միջկառավարական 17-րդ նիստի ընթացքում կարևոր թեմաներից մեկը, որ քննարկվել է երկու երկրների միջև, էներգետիկ ոլորտի համաձայնություններն են, որի մի մասը գազի սվոփին է վերաբերվում:

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ  համակարգի միջոցով՝ նշելով, որ Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցությունները սկսվել են:

Բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել լավ պայմանավորվածություններ գազի, նավթաքիմիական արտադրանքի արտահանման ավելացման և փոխադարձ կապերի համակողմանի զարգացման վերաբերյալ:

2004 թվականին Հայաստանն ու Իրանը ստորագրել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման գործարք, որի հիման վրա 20 տարվա ընթացքում Իրանը գազ կարտահանի Հայաստան, իսկ փոխարենը Իրանը էլեկտրաէներգիա է ներմուծում Հայաստանից:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…