Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով 2 ոստիկան է տեղափոխվել հիվանդանոց. 5 անձ բերման է ենթարկվել. armtimes

Bakhum

  «Դիմադրություն» շարժման անդամներն այսօր վերսկսել են անհնազանդության ակցիաները: Այս պահին նրանք Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց են:

Տեղում ծառայություն են իրականացնում և հասարակական կարգը պահպանում ոստիկանության ծառայողները:

ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պատգամավորները կմտնեն շենք՝ հասկանալու համար՝ նախարարները կո՞ղմ են իրենց ներկայացրած փաստաթղթին, թե՞ ոչ:

Ոստիկաններն էլ հայտնեցին, որ կփորձեն ճշտել՝ նախարարները պատրա՞ստ են պատգամավորներին ընդունել, եթե այո, ապա թույլ կտան նրանց մուտք գործել շենք:

Որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց, ցուցարարները սկսեցին հրել շղթա կազմած ոստիկաններին: Այս ամենի հետևանքով ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, որին տեղափոխեցին Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացից:

ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ ոստիկանության երկու ծառայող է տեղափոխվել հիվանդանոց: Իսկ խուլիգանություն կատարելու կասկածանքով 5 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…