Պետք է հասցեագրել հակամարտության հիմքում ընկած ​​պատճառները․ Շառլ Միշելի հայտարարությունը

Sharl Mishel

 Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել` Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում վերահաստատելով ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկու երկրների հետ, հասնելու նրան, որ Հարավային Կովկասը լինի անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց։

 «Նա ողջունել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանային հանձնաժողովների պատմական առաջին հանդիպումը և ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի երկայնքով կայունության և անվտանգության ապահովման բացառիկ կարևորությունը, քանի որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է։

 Ավելի լայն իմաստով` նախագահ Միշելն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է լուծել բոլոր չկարգավորված խնդիրները, այդ թվում՝ առաջ մղել ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն ու հասցեագրել հակամարտության հիմքում ընկած ​​պատճառները: Միշելի կարծիքով՝ բոլոր հիմնարար խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է հասցեագրվեն բոլոր շահառուների կողմից, որպեսզի պայմաններ ստեղծվեն կայուն և արդար խաղաղություն համար։

 Ինչպես հակամարտության ցանկացած ժառանգության դեպքում, տերմինաբանությունն այս համատեքստում հատկապես զգայուն է: Մայիսի 22-ին կայացած ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ Շառլ Միշելի հայտարարությունը ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների նախապես կանխորոշված ​​արդյունքի նախընտրություն: Ի վերջո, ամենակարևորն այն է, որ բոլոր խնդիրները համակողմանիորեն հասցեագրվեն. դա ներառում է ողջ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:

 Մայիսի 22-ին Բրյուսելում հատուկ քննարկվել են կապուղիները՝ տարածաշրջանի ապաշրջափակման հնարավորությունները զարգացնելու նպատակով: Այս համատեքստում կողմերը հաստատեցին, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Հակառակի շահարկումները ցավալի են»,- նշված է Շառլ Միշելի հայտարարության մեջ։

ԵՄ խորհրդի նախագահն ընդգծել է բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը և այս հարցում հանրային հռետորաբանության առաջնային դերակատարումը: Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մտադրությունը բարեխղճորեն ներգրավվելու բանակցությունների շարունակման համար բարենպաստ մթնոլորտի ձևավորման գործում և հայտնել է ԵՄ պատրաստակամությունը՝ ուժեղացնելու աջակցությունը վստահության ամրապնդման միջոցառումներին:

Նշվում է նաև, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը առաջիկա օրերին կայցելի տարածաշրջան՝ հետևելու քննարկված բոլոր հարցերի ընթացքին։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…