Ադրբեջանի կողմից հայկական կրոնական ժառանգության ոչնչացումը՝ ԱՄՆ Պետդեպի նոր զեկույցում

AMN petdepi zekuyc

   Միջազգային կրոնական ազատության մասին 2021 թվականի զեկույցում ԱՄՆ Պետդեպարտամենտը փաստում է Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների շարունակական ոչնչացումը և անդրադառնում հայկական ժառանգությունը «ալբանականացնելու» փորձերին։

Զեկույցում նշվում է, որ ըստ հայ առաքելական եկեղեցու մի եպիսկոպոսի՝ մայիսից ադրբեջանական կառավարությունը մերժել է հայ ուխտավորների մուտքը վանք այն տարածքում, որը 2020 թվականի պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Զեկույցը հղում է կատարում 2021 թվականի սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ընդունված բանաձևին, որում դատապարտել է 6-շաբաթյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգությանը միտումնավոր պատճառված վնասը և Շուշիի Ղազանչեցոց տաճարի, ինչպես նաև այլ եկեղեցիների ու գերեզմանատների ավերումը կամ վնասումը հակամարտության ընթացքում և դրանից հետո։

Բանաձևում նաև ասվում է, որ ԵԽԽՎ-ն «նախկին ավերածությունների լույսի ներքո մտահոգված է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում բազմաթիվ հայկական եկեղեցիների, վանքերի, ներառյալ Դադիվանքի վանական համալիրի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ ձևերի ապագայով»:

«Տարվա ընթացքում բազմաթիվ հաղորդումներ եղան հայկական մշակութային և կրոնական վայրերի վանդալիզմի և ոչնչացման, ինչպես նաև կառավարության կանխամտածված գործողությունների մասին՝ խզելու և խեղաթյուրելու կրոնական վայրերի կապը հայկական ժառանգության հետ: Կառավարության գործողություններն ու հռետորաբանություններն այն մասին, թե եկեղեցիները «ալբանական» են, դրդեցին միջազգային դիտորդներին, հայ պաշտոնյաներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և Հայ Առաքելական Եկեղեցուն լուրջ մտահոգություններ հայտնել հայկական ժառանգության պահպանման վերաբերյալ»,-նշվում է Պետդեպի զեկույցում:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Art Newspaper հոդվածին, որտեղ մանրամասն նկարագրված են Նախիջևանի Ագուլիս քաղաքի միջնադարյան հայկական եկեղեցիների ավերածությունները:

 

armradio.am

Սիրանուշ Ղազանչյան

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…