Պոլիտեխնիկական համալսարանում բարձրացվել է գիտական կոչում ունեցողների մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը. Տիգրան Ավինյան

Politexnik

   «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատեցինք պրոֆեսոր, գիտությունների դոկտորի և պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի տարակարգերի համար մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացումը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:
«Որոշման համաձայն՝ պրոֆեսոր, գիտությունների դոկտորի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը բարձրանում է 75.1%-ով, իսկ պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը՝ 95.5%-ով։ Արդյունքում՝ երկու տարակարգերի համար էլ 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի 540.000 ՀՀ դրամ, իսկ 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 810.000 ՀՀ դրամ:
Կարևոր եմ համարում նշել, որ օրերս ՀԱՊՀ գիտական խորհուրդը հաստատել է ՀԱՊՀ աշխատակիցներին գիտական հրապարակումների համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը, որի միջոցով ազդեցության գործակից ունեցող հանդեսներում հրատարակված մասնագիտական հոդվածների համար կտրամադրվի 150-350 հազար ՀՀ դրամ պարգևավճար:
Ինչպես նաև հաստատվել է ներբուհական գիտական դրամաշնորհների տրամադրման կարգը, որի ֆինանսական չափը, Հոգաբարձուների խորհրդի համապատասխան որոշմամբ, սահմանվել էր 50 մլն ՀՀ դրամ։ Այս ծրագիրը իրականացվելու է առաջին անգամ:
Փոխկապակցված որոշումների այս շղթան գիտության զարգացման, առաջմղման, միջազգայնացման և բուհի վարկանշավորման հայտնի համակարգերում հասանելիության և տեսանելիության բարձրացման հայեցակարգային ամբողջություն է»,- նշված է գրառման մեջ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…