Սյունիքի մարզպետն այցելել է Մեղրի` ջրամատակարարման հաճախակի ու անկանոն դադարների հետքերով

Syuniqi marzpet

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 8-ին աշխատանքային այց է կատարել Մեղրի համայնք՝ ուսումնասիրելու այստեղ վերջերս պարբերաբար կրկնվող ջրամատակարարման երկարատև ու անկանոն խափանումների պատճառները, այցելելու համակարգի ենթակառուցվածքներ ու տեղում տեսնելու դրանց հնարավորությունները, ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու իրավիճակից ելք գտնելու և բնակչությանը բնականոն գրաֆիկով խմելու, նաև ոռոգման ջուր մատակարարելու հնարավորությունները։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Ռոբերտ Ղուկասյանն այցելեց Մեղրի ու Ագարակ քաղաքներին խմելու ջուր մատակարարող կայաններ, ծանոթացավ օրվա կարգավորիչ ջրամբարներին, դրանցում կատարվող մաքրման աշխատանքներին։ Այնուհետև Մեղրու համայնքապետարանում կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուները, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ՋՕԸ-երի աշխատակիցներ (քանի որ ոռոգման ջրի խնդիրներին եւս անդրադարձ եղավ)։

Վեոլիայի ներկայացուցիչները ստեղծված կացությունը պատճառաբանեցին այն հանգամանքով, որ ձնհալի պատճառով չեն կարողանում ջրի պղտորվածությունը հասցենլ սահմանված նորմային, որպեսզի անխափան ջրամատակարարում ապահովեն։

Մարզպետի խոսքով` պետք է մշակել համապատասխան ընթացակարգ ու գոնե սպառողներին տեղեկացնել, թե որ ժամին է ջուր մատակարարվելու նման պայմաններում։ Մարզի ղեկավարը իրավիճակից դուրս գալու և ջրամատակարարումը վերականգնելու համար հանձնարարականներ տվեց պատասխանատուներին։

«Վեոլիա ջրի» տեղի ներկայացուցիչները հավաստիացրին, որ ամեն ինչ կանեն՝ կարճ ժամկետում Ագարակի ու Մեղրու ջրամատակարարումը վերականգնելու համար։

1lurer.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…