«Կատակ չեմ անում, լուրջ եմ ասում». Էրդողանը սպառնացել է Հունաստանին

Erdoghany sparnacel e

   Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանը ներկա է եղել Էգեյան ծովի տարածաշրջանում այդ երկրի ԶՈՒ-երի կողմից անցկացվող մասշտաբային «EFES 2022» զորավարժությունների ցուցադրական օրվա գործողություններին:

Էրդողանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով մի շարք հարցերի, որոնց թվում Սիրիայի հյուսիսում քրդական գործոնին և Հունաստանի հետ առկա լարվածությանը:

Սիրիայի վերաբերյալ նա նշել է, որ ԹՀ-ն երբեք թույլ չի տալու, որ իր սահմանին մոտ «ահաբեկչական միջանցքներ» ձևավորվեն: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան անպայմանորեն ամբողջացնելու է Սիրիայի հյուսիսում ռազմագործողությունների արդյունքում ձվավորած այսպես կոչված անվտանգության գոտու այն հատվածները, որոնք կիսատ է թողել:

Անդրադառնալով Հունաստանի հետ հարաբերություններին՝ նա հայտարարել է, որ Էգեյան ծովում, Արևելյան Միջերակական ծովում և Կիպրոսում Թուրքիայի դեմ ռազմավարություն է կիրառվում, որը սպառնալիքներ է պարունակում միջազգային պայմանագրերով հաստատված ԹՀ իրավունքների և շահերի դեմ:

Այս համտեքստում Էրդողանն ընդգծել է. «Այս առիթով Հունաստանին մեկ անգամ էլ կոչ եմ անում  հրաժարվել ոչ ռազմական կարգավիճակ ունեցող կղզիների ռազմականացումից, գործել միջազգային պայմանագրերին համապատասխան: Կատակ չեմ անում, լուրջ եմ ասում: Հատկապես այս ազգը վճռական է և, երբ մի բան ասում է, դրան հետամուտ է լինում»:

Նա սպառնացել է Հունաստանին՝ նշելով. «Հունաստանին զգուշացնում ենք, որ խելքը գլուխը հավաքի և հեռու մնա երազանքներից և գործողություններից, որոնք կավարտվեն հիասթափությամբ, ինչպես եղել է մեկ դար առաջ: Թուրքիան, ինչպես չի հրաժարվի Էգեյան ծովում իր իրավունքներից, այնպես էլ չի խորշի/վարանի կիրառել իր իրավասությունները, որոնք կղզիների ռազմականացման հարցում միջազգային պայմանագրերով շնորհված են իրեն»:

 

Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…