Հուն-թուրքական լարվածությունը թերեւս ԱՄՆ հնարավորություն կտա մեծացնել ռազմա-քաղաքական ազդեցությունը միջերկրծովյան ռեգիոնում, այլ կերպ ասած՝ Եվրոպայի հարավում

Badalyan

   Ռուս-ուկրաինական պատերազմը օգնում է ԱՄՆ գերազդեցությունը հաստատել արեւելաեվրոպական «կորագծով»: Հուն-թուրքական լարվածությունը թերեւս ԱՄՆ հնարավորություն կտա մեծացնել ռազմա-քաղաքական ազդեցությունը միջերկրծովյան ռեգիոնում, այլ կերպ ասած՝ Եվրոպայի հարավում:
Ինչ կստանան այդ խնդրի լուծման համար «ծառայություն» մատուցող Հունաստանը եւ Թուրքիան, եւ որտեղ կամ ինչ տեսքով: Հնարավոր է, որ Աթենքին ու Անկարային այդ հարցում «միավորում» է Իսրայելի հավակնությունը զսպելու խնդիրը: Այստեղ կարող է թվալ հակասություն՝ չէ՞ որ Հունաստանը եռակողմ գործակցություն է իրականացնում Կիպրոսի ու Իսրայելի հետ:
Բայց, բանն այն է, որ, թերեւս միայն մեր՝ հայրենական պատկերացումներում է, որ, եթե մեկի հետ սերտ աշխատում ես աշխարհաքաղաքական որեւէ գործընթացում, ապա դրա կարեւոր պայման է այդ մեկի հանդեպ անաձնական սիրո եւ նվիրվածության զգացումը:
Միջազգային հարաբերություններում հաճախ թերեւս լինում է նաեւ հակառակը:
Մեկ-երկու տարի առաջ միջերկրծովյան ռեգիոնում «արբիտրի» իր դերի համար աշխույժ պայքարում էր Ֆրանսիան, բայց ըստ երեւույթին Փարիզն այստեղ կորցնում է՝ կորցնելով արեւելաեվրոպական ուղղության վրա անհաջողությունից հետո:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…