Մոսկվան խնդիրներ ունի նոր մարտունակ ստորաբաժանումների ձևավորման հարցում․ արևմտյան վերլուծաբաններ factor tv

Xndir

 Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) գնահատմամբ՝ ռուսական ուժերը շարունակում են դժվարություններ ունենալ լրացուցիչ մարտունակ ստորաբաժանումներ ստեղծելու հարցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ ISW-ն բերում է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության եզրահանգումները, որոնց համաձայն՝ ռուսական բանակում բրիգադների և գնդերի հիման վրա փորձում են ստեղծել երրորդ գումարտակի տակտիկական խմբեր, մինչդեռ սովորաբար կարելի է ստեղծել միայն երկուսը, և նույնիսկ դա բազային ստորաբաժանումները թողնում է խիստ թերի անձնակազմով: Բրիտանացի զինվորականները կարծում են, որ այս երրորդ խմբերը նույնպես, ամենայն հավանականությամբ, թերզարգացած կլինեն և կապավինեն նորակոչիկներին ու մոբիլիզացված պահեստազորին, արդյունքում նրանք չեն ունենա սովորական մարտական ​​հզորությունը: ISW-ի գնահատմամբ՝ ռուսական ռազմական արշավի հիմնական նպատակը մնում է Արևելյան Ուկրաինան, և այդ շրջանակներում Մոսկվան նախատեսում է շրջափակել ուկրաինական ուժերն Արևելյան Ուկրաինայում և ամբողջությամբ գրավել Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները։ Ռուսական ուժերը, ամենայն հավանականությամբ, կփորձեն հետագայում հետ մղել ուկրաինական զորքերը Խարկովի մարզի հյուսիս-արևելքում՝ կանխելու հետագա առաջխաղացումը դեպի Ռուսաստանի հետ սահման: ISW-ի վերլուծաբանները նշում են, որ ռուսական իշխանություններն օգտագործել են Ռուսաստանի օրը՝ օկուպացված տարածքներում վարչական վերահսկողությունն է՛լ ավելի ուժեղացնելու համար:

Էմմա Չոբանյան

 factor.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…