Աջակցություն Կարո Փայլանին Թուրքիայի մտավորականներից. «Մենք քո կողքին ենք»

Palyan

  Թուրքիայում մի խումբ մտավորականներ, այդ թվում՝ 47 լրագրող և իրավաբան, համատեղ հայտարարություն են արել՝ աջակցություն հայտնելով Թուրքիայում ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ Փայլանի հասցեին հնչող բոլոր սպառնալիքներն ու վիրավորանքները մտավորականները համարում են նաև իրենց հասցեագրված։

Այն բանից հետո, երբ Փայլանը խորհրդարանում ներկայացրեց «Հայոց ցեղասպանության ճանաչելու և ցեղասպանություն իրագործածների անունները հանրային տարածքներից հեռացնելու» մասին օրինագիծ, դա պատճառ դարձավ, որ ընդդիմադիր պատգամավորը թիրախավորվի թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության կողմից:

Ազգայնական ուղղվածության «Լավ» (İYİ Parti) կուսակցության առաջնորդ տկն Մերալ Աքշեները Կարո Փայլանին բնութագրել է որպես իր չափը չճանաչող գործիչ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է դատական ​​համակարգին, որ Փայլանի՝ «սահմաններ չճանաչող, հակաիրավական և բարոյազուրկ այդ քայլը» արժանանա համապատասխան գնահատականի:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքն էլ հայտարարել է, որ Փայլանի դեմ «իրավական գործընթաց» են սկսելու։

Հիշեցնելով ատելության խոսքի զոհ մեկ այլ հայ գործչի՝ Հրանտ Դինքի ճակատագիրը՝ մտավորականները նշել են, որ թուրքական պետությունը և պաշտոնատար այրերը, ազգը ներկայացնող բոլոր քաղաքական գործիչները, իրավապահ համակարգը, տեղական իշխանությունները պատասխանատու են Կարո Փայլանի ապահով և անվտանգ կյանքի համար։

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…