25-ամյա աղջիկը 3 ամիս պարբերաբար գործընկերուհու բանկային քարտից փող է փոխանցել իր հաշվեհամարին

Qartic goghutyun

  Հունիսի 10-ին ՀՀ ոստիկանություն հաղորդում տված կինը հայտնել է, որ ապրիլի 30-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում իր բանկային քարտից անհայտ պայմաններում պարբերաբար տարբեր չափի գումարներ են փոխանցվել բուքմեյքերական ընկերություններից մեկին:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը:

Այնթապ գյուղի 25-ամյա բնակչուհին հունիսի 14-ին հրավիրվել է բաժին, որտեղ ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է, որ ապրիլի 30-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում գործընկերուհու վստահությունը չարաշահելով՝ նրա բանկային քարտից պարբերաբար փող է փոխանցել բուքմեյքերական ընկերության իր հաշվեհամարին (ընդհանուր 145.100 դրամ) և կատարել խաղադրույքներ:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…