44-ամյա վարորդը, տեսնելով, որ արագաչափ սարքը ֆիքսել է իր խախտումը, փորձել է վնասել այն

Pordzel e vnasel

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 18-ին, ոստիկանության Արտաշատի բաժին դիմած «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ անվտանգության աշխատակցի ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը անվտանգության աշխատակիցը ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ մայիսի 14-ին Արարատի մարզի Բուրաստան գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքից ազդանշան է ստացվել, որ սարքի վրա տեղի է ունենում արտաքին միջամտություն։

Արտաշատի ոստիկաններն ու «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի աշխատակիցները պարզել են, որ այդ օրը Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արամ Շ-ն, վարելով Lexus RX300 մակնիշի 96 QD 009 համարանիշի ավտոմեքենան, նշված արագաչափ սարքի կողմից նրա խախտումը նկարահանվել է, ինչից հետո նա ցանկացել է վնասել սարքը՝ միջամտելով սարքին։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…