Հայաստան կժամանի ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը

Buchich

 Հունիսի 16-17-ը պաշտոնական այցով Երևան կժամանի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումը: 

Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի և Արդարադատության նախարարի հետ:

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունիսի 17-ին՝ ժամը 13:20-ին, տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Մարիա Պեյչինովիչ Բուրիչի առանձնազրույցը, իսկ ժամը 13:35-ին՝ ընդլայնված  ձևաչափով հանդիպումը։ Այնուհետև՝ ժամը 14:05-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կմասնակցեն Եվրոպայի Խորհրդին ՀՀ անդամակցության 20-ամյակին նվիրված հուշածրարի թողարկման արարողությանը: Ժամը 14:20-ին ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ Գլխավոր քարտուղարը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: 

Ժամը 13:20-ին, 13:35-ին և 14:05-ին կայանալիք հանդիպումների արարողակարգային նկարահանումներն իրականացնելու համար հրավիրվում են օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ ժամը 14:20-ին մամուլի համար հայտարարությունը լուսաբանելու համար հրավիրվում են նաև լրագրողները։ 

Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2022թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…