ԱՄՆ-ն Սիրիայում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող շրջաններում ռազմական գործողություններ է իրականացրել

Siriaum

 Թուրքական լրատվական կայքերը հաղորդում են, որ մինչ Թուրքիան քննարկում է Սիրիայի հյուսիսում  քրդական ուժերի դեմ հատուկ ռազմական գործողություններ իրականացնելու հարցը, ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել:

ԱՄՆ-ն առաջին անգամ «Chinook» և «Black Hawk» ռազմական ուղղաթիռների ներգրավմամբ հատուկ ռազմական գործողություններ է իրկանացրել Թուրքիայի սահմանին չափազանց մոտ գտնվող Ալ-Հումեյրա շրջանում:

Ըստ ռազմական գործողությունների իրականացման վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրության՝ «Դաեշ» («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը գերևարվել է վերոհիշյալ գործողությունների ընթացքում:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Էրդողանը մեկնարկելիք ռազմական գործողության վերաբերյալ ասել էր հետևյալը.

«Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգություն  գոտիներ ստեղծելու համար»։

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն հայտնել են, որ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը Սիրիայում կարող է հանգեցնել բացասական հետևանքների:

 

Ermenihaber.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…