Չեք պատկերացնի, թե այս կոչումների շուրջ անցյալում ինչ խայտառակ փոխգործակցություններ են եղել. Խզմալյան

Khzmalyan

  Կոչումները չեղարկելու հետ կապված բոլոր հիմնավորումները տրվել են եւ կտրվեն, եւ ես շատ ակտիվ ելույթներ եմ ունենալու այս կապակցությամբ: Պարզապես մի բան պիտի նկատի ունենանք. այս նախագիծը չի վերաբերում այն մարդկանց, որոնք արդեն կոչում ունեն, ունեցողները թող բարով վայելեն:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը՝ անդրադառնալով նախարարության ներկայացրած՝ «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

«Կարծում եմ՝ մեր ստեղծագործական հանրության ողջամիտ հատվածը համակրում է այս նախագիծը: Այսօր լսեցի պարոն Արմեն Էլբակյանի կարծիքը, որը ՀՀ ժողովրդական արտիստ է: Նա ասաց, որ այս կոչումները ստեղծվել են հանրությանը կախվածության մեջ պահելու համար: Իմ խորին համոզմամբ՝ այս փոփոխությամբ մեծանում է արվեստագետի ազատությունը, անկախությունը որեւէ քաղաքական իշխանությունից: Հիմա իմ կողքին նստած է Հարություն Խաչատրյանը, որը ժողովրդական արտիստ է: Անկեղծ ասած՝ երբեք չեմ հիշում, որ նա այդ կոչումն ունի, ու այնպես չէ, որ իր արժեքն այդ կոչման մեջ է եղել»,- շեշտեց նա՝ հավելելով՝ եկեք գնանք շոշափելի, կոնկրետ արդյունքների հետեւից, ոչ թե կեղծ արդյունքների ու տիտողոսների:

Խզմալյանի խոսքով՝ այդ տիտղոսներն ամեն տարի զառանցանքի են վերածվում: Փոխնախարարի փոխանցմամբ՝ ամեն Սեպտեմբերի 21-ին կամ Մայիսի 28-ին իր աշխատասենյակում կոչումների քաոսային քննարկումներ են լինում. «Այս կոչումների շուրջ անցյալում խայտառակ փոխգործակցություններ են եղել: Չեք պատկերացնի, թե ով ինչի է զիջել եւ ինչ է ստացել դրա դիմաց»:

 

 

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…