Դատական համակարգում կան կլաններ, խմբավորումներ. Փաշինյանը՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի մասնակցությամբ ձայնագրության մասին

Pashinyan

  Մտահոգիչ է Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության տարածումը: Ձայնագրությամբ խնդիրներ կա նաև Ռուբեն Վարդազարյանի հետ կապված:

 Այսօր առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԲԴԽ նախկին ղեկավարի և ներկա ղեկավարի պարտականությունները կատարողի մասնակցությամբ ձայնագրության տարածմանը՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Նրա խոսքով՝ դատական համակարգում իրական հաջողություններ չունեն գրանցած. «Անկախ դատական համակարգը մեր իդեալն է, մենք իրոք ցանկանում ենք դա: Հայաստանում կան ազնիվ ու նվիրյալ դատավորներ: Բայց դատական համակարգում կան կլաններ ու խմբավորումներ: Այն նույն Ռուբեն Վարդազարյանը չէ՞ր 2019 թվականին հարցազրույց տալիս ու ասում՝ վարչապետը, որ պահին ասի՝ հրաժարական տուր, ես կտամ, հետո Կառավարության դեմ հայտարարություններ էր անում: Բա դատական համակարգի նկատմամբ վարչապետի քննադատություններից հետո ինչո՞ւ հրաժարական չէր տալիս»:

Փաշինյանը նշեց՝ չկա մի երկիր, որտեղ մեկ գործողությամբ փոխվում է դատական համակարգը: «Մենք հետևողական գնալու ենք այդ ճանապարհով: Ձայնագրությունը կա, թող ձայնագրությամբ քննություն լինի»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը վերջերս հրավիրած ասուլիսում գաղտնի ձայնագրություն էր հրապարակել և հայտարարել, թե ունի ապացույց, որ իր դեմ կատարվող «արշավն» ու ամեն ինչ քաղաքական որոշում է, ԲԴԽ-ում էլ իրեն զրկել են ապացույց ներկայացնելու իրավունքից։

Ըստ նրա՝ հրապարակված ձայնագրությամբ պարզ է դառնում, թե ինչու է ինքը դարձել թիրախ, ինչու է քաղաքական որոշում կայացվել, որ ինքը չպետք է աշխատի ԲԴԽ նախագահի պաշտոնում։ Նրա խոսքով՝ իրեն ժամանակ էր տրված մինչև 2021 թվականի մարտի 1-ը։ Եվ ձայնագրությունում հենց այդ մասին է խոսվում, որ մինչև նշված ժամանակահատվածը Վարդազարյանի դեմ չպետք է որևէ քրգործ հարուցվի, եթե նա հրաժարական տա։ Հակառակ դեպքում Ջհանգիրյանը «ոչինչ չի կարող երաշխավորել»։

Ըստ Վարդազարյանի՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story