Հյուրերին տեղեկացրեցի Երևանում ճարտարագիտական նորագույն լուծումներով մետրոյի նոր կայարանի կառուցման մտադրության մասին. Վահան Քերոբյան

Qerobyan
  Օրերս ընդունել եմ «Մոսմետրոստրոյ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում էր ծանոթանալու մեր տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ հետագա համագործակցությունը կառուցելու նպատակով։
Հյուրերին տեղեկացրեցի Երևանում ճարտարագիտական նորագույն լուծումներով մետրոյի նոր կայարանի կառուցման մտադրության, մետրոպոլիտենի գործող կայարանները և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի աշխատանքը բարելավելու, ինչպես նաև «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածում շինարարական աշխատանքների և 5 թունելի կառուցման մասին։
Սերգեյ Ժուկովը նշեց, որ «Մոսմետրոստրոյ» ընկերությունը կատարում է ոչ միայն մետրոյի, այլև թունելների, ճանապարհային հանգույցների կառուցման և ճանապարհաշինարարական այլ աշխատանքներր և հույս հայտնելց, որ Հայաստանում համատեղ կիրականացվեն հետաքրքիր նախագծեր։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…