Ընդդիմադիր կուսակցական գործիչ․ Գնաճի այս թվերով Թուրքիային շատ դժվար օրեր են սպասվում

Gnach

  Թուրքիայում գործող ընդդիմադիր, ազգայնական «Լավ» կուսակցության (İYİ Parti) փոխնախագահ Քորայ Այդընը հայտարարել է, որ նախագահի պաշտոնից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարական տալու դեպքում Թուրքիան կազատվի տրավմայից։

Թուրքական Sözcü թերթի լրագողներից Ռուհաթ Մենգիի հետ զրույցում Այդընը նշել է, որ իշխանություններն իրենց համախոհների հետ միասին ձևավորել են և թողնում են էյֆորիայի մեջ ապրող զանգվածի տպավորություն գրեթե այնպես, ինչպես օսմանյան կակաչների դարաշրջանում էր։

«Կարճ ասած՝ եթե Էրդողանն այսօր հրաժարական տա, Թուրքիան կազատվի տրավմայից, հավելյալ բյուջեի անհրաժեշտություն էլ չի մնա»,-ընդգծել է նա։

Այդընը հիշեցրել է, որ ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) տվյալների՝ երկրում գնաճը հունիս ամսվա դրությամբ կազմում է 78․62%, մինչդեռ իշխանությունը 2022 թվականի բյուջեում նախատեսում էր ունենալ միայն 9․8 %-ի հասնող գնաճ։

«Հունիս ամսվա դրությամբ գնաճը գերազանցել է 78 %-ը, նման սխալ, թիրախից նման շեղում, նման անհեռատեսության տնտեսագիտական գրականության  մեջ գոյություն չունի։ Այս բոլոր բացատրություններն ու սնանկ քաղաքականությունը փաստում են, թե որքան անհեռատես ու ապաշնորհ է իշխանությունը։ Այդ իսկ պատճառով էլ ասում ենք՝ այս իշխանությունը պետք է գնա։ Գնաճի այս թվերով Թուրքիային ապագայում շատ դժվար օրեր են սպասվում»,-ընդգծել է «Լավ» կուսակցության փոխնախագահը:

 

Ermenihaber.am

 

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…