Ադրբեջանի նախագահի ընտանիքը հերթական սկանդալում․ Ալիևի քույրը Ֆրանսիայում գերթանկարժեք տներ ունի. factor

Alievi quyry

  Հայտնի է դարձել հերթական կոռուպցիոն սկանդալում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների ներգրավվածության մասին։ Jamnews-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի լրագրողները  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քրոջ՝ Սևիլ Ալիևայի կողմից առնվազն 52 միլիոն եվրո արժողությամբ շքեղ անշարժ գույք ձեռք բերելու ապացույցներ են ձեռք բերել։ Գնումները կատարվել են 1999թ-ից մինչև 2008-ը։ Նշվում է, որ Սևիլ Ալիևան նաև մի քանի տների սեփականատեր է նաև Լոնդոնի ամենահարուստ շրջաններից մեկում։

Ֆրանսիական L’Obs ամսագիրը «Շքեղ անշարժ գույք. ինչպես է Ֆրանսիան աշխարհից կասկածելի գումարներ գրավում» վերնագրով հոդված է հրապարակել, որում նշվում է, որ օտարերկրացի ավելի քան 60 գործիչներ, պետությունների ղեկավարներ, նախարարներ կամ կասկածելի անցյալով գործարարներ հարյուր միլիոնոավոր եվրոներ են ներդնում Ֆրանսիայում՝ շքեղ առանձնատներ կամ բնակարաններ գնելու համար։ Ինչպես գրում է ֆրանսիական լրատվականը, Սեն Տրոպեում գտնվող այդ շքեղ առանձնատները  Սևիլ Ալիևայի՝ Ֆրանսիայում առկա հարստության մի մասն են միայն։  Ալիևան 2005 թվականին  Փարիզի 16-րդ թաղամասում  գնել է մեկ այլ առանձնատուն՝ փակ լողավազանով: Գործարքի գումարը կազմում է 11,5 միլիոն եվրո: Ֆրանսիացի լրագրողները պնդում են, որ Սևիլ Ալիևան  նաև ունի  չորս բնակարան Ելիսեյան դաշտերի մոտ՝ ավելի քան 14 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ։ «Սևիլ Ալիևան իրեն հայտարարում է, որ որպես կոմպոզիտոր, որը մոտ տասը տարի առաջ թողարկել է երկու ձայնասկավառակ, սակայն դրանք այլևս չեն վաճառվում։  Այլ փաստաթղթերում նա նշել է, որ «առանց մասնագիտության է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/532814.html

factor.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…