ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել Է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Lavrov

  Ռուսաստանը նախապաշարմունքներ չունի Ուկրաինայի հետ հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, ընտրությունը Կիևինն է, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

 «Մենք որևէ նախապաշարմունք չունենք, որ վերսկսենք բանակցությունները հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ, բայց գործը կախված է ոչ մեզանից։ Որովհետև ուկրաինական իշխանությունները, սկսած նախագահից և վերջացրած խորհրդականների անհամար թվով, անընդհատ հայտարարում են, որ ոչ մի բանակցություն չի լինի, մինչև Ուկրաինան չհաղթի Ռուսաստանին»,- լրագրողներին հայտարարել է Լավրովը՝ Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ բանակցություններից հետո։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…