Էրդողանը Հունաստանին մեղադրել է Լոզանի պայմանագրի դրույթները միտումնավոր խախտելու մեջ

Meghadranq

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե  Հունաստանն, իբր, վերջին շրջանում միտումնավոր խախտել է Լոզանի խաղաղության պայմանագրի դրույթները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Թուրքիան, վստահ քայլերով մոտենալով Թուրքիայի Հանրապետության ստեղծման և  Լոզանի պայմանագրի ստորագրման 100-ամյակին, որը նշվելու է 2023 թվականին, շարունակում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանային և գլոբալ հարցերում»,- ասել է նա։

Նա հիշեցրել է, որ Լոզանի խաղաղության պայմանագիրը հնարավորություն է տվել գծել Թուրքիայի ցամաքային սահմանները, երաշխավորել է Հունաստանում թուրք ազգային փոքրամասնության իրավունքները և հաստատել Թուրքիայի ափերի մոտ հունական կղզիների ապառազմականացված կարգավիճակը։

«Վերջերս Հունաստանը միտումնավոր խախտել է Լոզանի խաղաղության պայմանագրի դրույթները, մասնավորապես՝ թուրք ազգային փոքրամասնության իրավունքների վերաբերյալ։ Թուրքիան չի կարող համակերպվել նման իրավիճակի հետ, որը հակասում է բարիդրացիության սկզբունքներին և համաձայնություններին հավատարիմ մնալուն։ Անկարան վճռական է բոլոր ջանքերը գործադրելու՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն հաստատելու, ինչպես նաև թուրք ժողովրդի իրավունքները ապահովելու համար»,-թուրք-հունական հարաբերությունների լարման ֆոնին հայտարարել է Էրդողանը։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…