Հայաստանը հրաժարվում է Զանգեզուրի միջանցքի մասին հարց քննարկել ու հրաժարվել է ի սկզբանե. Էդուարդ Աղաջանյան

Mijancq

   Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ  կերպ ընդունելի չէ Հայաստանի համար, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ,  ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանը:

  «Կարևոր եմ համարում նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի ու  Եվրոպայի խորհրդի նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը  համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել, այդ թվում՝  նաև Զանգեզուրի միջանցքը հիշատակելով, ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել», — նշեց Աղաջանյանը:

 Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործելակերպը չի օգնում կամ խրախուսում կոնստրուկտիվ քննարկումներին:

 «Ցավոք, մեր հարևաններն առանձնանում են ոչ պատշաճ կամ պայմանավորվածությունները չպահող  գործելակերպով», — նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

Աղաջանյանը վստահեցրեց՝ Հայաստանը հրաժարվում է  Զանգեզուրի միջանցքի մասին հարց քննարկել ու հրաժարվել է ի սկզբանե:

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…