Financial Times. Սիրիայում թուրքերի ռազմական օպերացիա հավանականությունը նվազել է

nerkhujun

  «Financial Times» պարբերականում ուշագրավ հոդված է հրապարակվել Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության մասին։

Պարբերականը գրում է, որ ըստ արևմտյան դիվանագետների` հիմա նվազել է հավանականությունը, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում կիրականացնի նոր ռազմական օպերացիա՝ չնայած թուրքական կողմն իր վերահսկողության տակ է պահում Սիրիայի հյուսիսի մի մասը: 

Ըստ նրանց՝ դրան  նպաստեցին Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Իրանի հայտարարությունները, որոնք բացահայտորեն դեմ արտահայտվեցին Անկարայի ծրագրերին կապված Սիրիայի հետ: 

Պարբերականը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան, ինչպես և Օսմանյան կայսրությունը, փորձում է ներկայություն ունենալ արաբական աշխարհում և այս առումով թուրքական ներկայությունը Սիրիայի հյուսիսիում դրա վառ ապացույցն է: 

Նշվում է, որ թուրքական ներկայությունը արաբական աշխարհում կարող է ավելի մեծանալ, քանի որ Թուրքիայի նախագահը վերջին ամիսներին անընդհատ հայտարարում է, որ իրենք պատրաստվում են Սիրիայի հյուսիսում ռազմագործողություն իրականացնել և Անկարայի գլխավոր թիրախներն են Մանբիչ ու Թել Ռըֆաթ քաղաքներ: 

Նաև նշվում է, որ տեղի թուրքամետ բնակիչներն էլ դեմ չեն, որ Թուրքիան մեծացնի իր ազդեցությունը Սիրիայում: Եվ դրա վառ ապացույցն է Սիրիայի հյուսիսում ապրող բնակիչներից մեկը խոսքը։

«Թուրքիան մեր միակ տարբերակն է, եթե Անկարան հետ քաշվի, ապա նրա տեղը կգան Ռուսաստանն ու Սիրիայի կառավարական ուժերը»: 

 

Ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…