Գյումրու հայտնի «Վառեմ-մարեմի»-ի շենքի վերակառուցման և բակային տարածքի բարեկարգման փաթեթի մշակման մրցույթ է հայտարարվել. civic

Varem marem
  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կոչ է անում դիմել ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում իրականացվող «Առաջատար բարձր տեխնոլոգիական կրթություն ՀԱՊՀ ԳՄ» ՊՄԳ ծրագրի ներքո հայտարարված Գյումրի քաղաքի Աճեմյան 25 և Աճեմյան 2/2 շինությունների վերակառուցման և բակային տարածքի բարեկարգման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաթեթի մշակման մրցույթին:
Դիմելու համար այցելե՛ք կայք՝ https://gnumner.minfin.am/hy/search/
Որոնման դաշտում նշեք մրցույթի ծածկագիրը՝ TPQI-C-2.3.5.3/1
Բաց մի՛ թողեք պատմամշակութային այս կառույցին նոր շունչ հաղորդող ծրագրի կյանքի կոչմանը Ձեր մասնագիտական ներուժով մասնակցելու հնարավորությունը։ Շտապե՛ք, հայտերի ներկայացման նոր վերջնաժամկետը օգոստոսի 8-ն է:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…