Մոսկվան դեմ չէ արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը Հարավային Կովկասի գործընթացներին. ՌԴ ԱԳՆ

Dem che

  Մոսկվան չի առարկում արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը, եթե նրանք գործում են առկա եռակողմ հայտարարությունների շրջանակում և նպաստում դրանց իրականացմանը։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան պատրաստվում դիմակայել արևմտյան ազդեցությանը Հարավային Կովկասում։

«Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտու վերածելու օգտին: Տարածաշրջանային ուղղությամբ մեր աշխատանքում առաջ ենք քաշում բացառապես կառուցողական օրակարգ և չենք պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ: Ունենք կառուցողական նպատակներ: Ինչ վերաբերում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, բազմիցս նշել ենք, որ համապատասխան ջանքերը պետք է գործադրվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և  նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա։

Մենք դեմ չենք արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը, եթե նրանք գործում են վերը նշված համաձայնագրերին համապատասխան և նպաստում դրանց իրականացմանը: Կարևոր է թույլ չտալ կրկնօրինակում ու «թաքնված խաղեր»՝ ինչ-որ մեկին թուլացնելու կամ գործին խոչընդոտելու համար: Ցավոք, մենք բազմիցս հանդիպել ենք նշված դերակատարների կողմից նման գործելաոճի»,- ասել է Նեչաևը։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…