Մայրաքաղաքում բնակարանների վարձերը սկսում են 250 հազար դրամից․ «Ժողովուրդ»

Vardzakalutyun

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բնակարանների բարձր վարձավճարները քաղաքացիներին զայրացնում է: Ընդ որում՝ դրանք բարձրացել են ոչ միայն Երեւանում, այլեւ մարզային մյուս քաղաքներում: Օրինակ՝ էջմիածնում, Վանաձորում վարձու բնակարանների գները սկսում են 70-80 հազար դրամից եւ հասնում են մինչեւ 150-200 հազար դրամի: Կան նաեւ ավելի բարձր վարձավճարներով բնակարաններ:

Երեւանում ամսական 100 հազար դրամով բնակարան վարձելն այլեւս քաղցր հուշ է: Մայրաքաղաքում բնակարանների վարձերը սկսում են 250 հազար դրամից: Օրինակ՝ Նորքի 3-րդ զանգվածում 65 քմ բնակարանի վարձը 350 հազար դրամ է, իսկ Արաբկիր վարչական շրջանում մեկ սենյականոց բնակարանի ամսական վարձը սկսում է 1000 դոլարից, Ազատության պողոտայում 50 քմ բնակարանի ամսական վարձը 380 հազար դրամ է:

Կհիշեք՝ դեռեւս ապրիլ ամսին կառավարությունը խոստացավ կարգավորել վարձու բնակարանների շուկան՝ ավելացնելով վարձով բնակարանների թիվը եւ այդկերպ զսպելով շուկայում առաջացած գնաճը, բայց ոչինչ չարվեց. այս շուկան դեռ շարունակում է գտնվել բարձիթողի վիճակում: Բնակարանների բարձր վարձավճարների պատճառով քաղաքացիներն անգամ կառավարության շենքի առջեւ են բողոքի ակցիաներ իրականացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…