Հանդիպել են Արցախի և Հայաստանի ընդդիմադիր ուժերը

Ynddimutyun

  Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում գործընկերոջս՝ Տարոն Մարգարյան հետ, հանդիպել ենք Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք ուժերի՝ ՀՅԴ, «Արդարություն» և «Արցախի Ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախի հարցով ընթացող գործընթացների, անվտանգային սպառնալիքների,  Արցախի և Հայաստանի ընդդիմադիր ուժերի համագործակցության հետ կապված հարցեր։

Կարևորել ենք Հայաստանի ու Արցախի համար առաջնային օրակարգ համարվող հարցերի շուրջ դիրքորոշումների ներդաշնակեցումը, որի հետ կապված քաղաքական խորհրդակցությունները և՛ խմբակցությունների, և՛ կուսակցական մակարդակով պարբերական բնույթ են կրում»,-նշել է նա:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…