Լավ լուր Արցախից. «100 տուն Արցախում» ծրագրի շահառուներին են տրվել բնակարանները

100 tun
 Տեղահանված 6 ընտանիք կբնակվի Ասկերանի շրջանի Դարհավ գյուղի նորակառույց տներում. Առաջին ալիքի «100 տուն Արցախում» հեռուստանախագծի 6 բնակարան արդեն պատրաստ է։ Հուլիսի 30-ին տների բանալիները հանձնվել են բազմազավակ ընտանիքների բնակիչներին։
6 տները կառուցվել են ԱՀ կառավարության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի նախաձեռնությամբ ՝ հեռուստադիտողների աչքի առաջ. նվիրատուներն են՝
✅Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը
✅Երևանի քաղաքապետարանը
✅Երևանի պետական համալսարանը
✅ «Երեմյան պրոջեքթսը»
✅«Արմսվիսբանկը»
✅«Դիջիթեյնը»
Հենց նվիրատուներն էլ հանձնել են բնակարանների բանալիներն ու արցախցիների հետ նշել բնակարանամուտը: Նոր բնակարաններում կապրի շուրջ 20-ից ավելի երեխա:
🐂 «Երեմյան պրոջեքթսը» յուրաքանչյուր ընտանիքի 1 միլիոն դրամ արժողությամբ խոշոր եղջերավոր անասուններ, թռչուններ է նվիրել, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա նորաբաց գյուղում։
📌 Մյուս բնակարանների շինարարությունը շարունակվում է. նվիրատվություն կատարելու համար՝ https://www.apreluartsakh.am/donate

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…