Էրդողանի խոսնակը պատմել է, թե ինչպես է Պուտինը ՌԴ-ում թուրքական «Բայրաքթար»-ների արտադրություն հիմնելու առաջարկ արել

Arajark

   Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Kanal7-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի՝ ՌԴ-ի հետ համատեղ անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում հնարավոր համագործակցության հարցին։ Մասնավորապես, նա հաստատել է ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված լուրերը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում կայացած հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Ռուսաստանում «Բայրաքթար» անօդաչուների արտադրություն հիմնել։
 Քալընը նշել է, որ Պուտինի կեսկատակ նման առաջարկ է արել։ «Կեսկատակ-կեսլուրջ պարոն Պուտինն ասել է՝ Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր եք տալիս, եթե մեզ էլ մատակարարեք, մենք էլ կուզենայինք գնել։ Ի պատասխան՝ մեր նախագահը ժպտացել է»,- ասել է Քալընը։ Նա հավելել է, որ Թուրքիան անօդաչուներ վաճառելու պարտավորություն չունի։ «Պարոն Պուտինը նույնպես տեղյակ է մեր դիրքորոշմանը։ Մենք ճանաչում ենք Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքը։ Բայց մենք դա անում ենք ոչ թե պատերազմ հրահրելու, այլ այն հնարավորինս շուտ դադարեցնելու համար»,- ասել է Էրդողանի խոսնակը։ Հիշեցնենք՝ թուրքական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Էրդողանը կուսակցական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ գործընկերներին ասել է, թե Թեհրանում վերջերս կայացած հանդիպման ժամանակ Պուտինը դիմել է իրեն՝ առաջարկելով գործարք կնքել ՌԴ-ում թուրքական «Բայքար» ընկերության հետ՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…