Օրերս անդրադարձել էի Վրաստանի արտգործնախարարի Թուրքիա այցին, որտեղ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո վերջինս հայտարարել էր, թե քննարկել են նաեւ Ղարաբաղը

Badalyan Hakob
  Անդրադարձ հոդվածում, որի հղումը կդնեմ մեկնաբանություն բաժնում 👇, շոշափել էի այդ հանգամանքը, որ Թուրքիան Վրաստանի հետ քննարկում է մի հարց, որը «կրտսեր եղբայրը» ամենուր եւ անընդհատ հայտարարում է, թե «լուծել» է եւ «չկա այդպիսի հարց»: Մինչդեռ, իրավիճակն ու իրերի դրությունը շատ ավելի բարդ ու բազմաշերտ է, քան կարող է թվալ կամ դիտվել առաջին հայացքից:
Այդ ֆոնին, խիստ հատկանշական է այսօր ստացված տեղեկություն, որ Վրաստան 🇬🇪 է այցելել Հայաստանի 🇦🇲վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Թբիլիսիում հանդիպելով ոչ միայն իր պաշտոնակցին, այլ նաեւ վարչապետ Ղարիբաշվիլիին եւ ուշադրություն՝ արտաքին գործերի նախարար Դարչիաշվիլիին:
https://www.1in.am/3145256.html

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…