Դանակահարություն Երևան քաղաքի Մոլդովական փողոցում. ձերբակալվել է 72-ամյա տղամարդ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Մոլդովական փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ:

Հիշյալ փողոցում տեղի ունեցած դանակահարության, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից 59-ամյա տղամարդու «գոտկատեղի շրջանի ծակած-կտրած վերք, հեմոռռագիկ շոկ» ախտորոշմամբ բժշկական օգնության տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումները ստացվել են 2022թ. օգոստոսի 1-ին։

Նախնական տվյալներով, 2022թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Երևան քաղաքի 72-ամյա բնակիչը դանակով հարվածել է 59-ամյա տղամարդուն՝  պատճառելով մարմնական վնասվածք։

Նույն օրը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, 72-ամյա տղամարդը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի հանգամանքերի շուրջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…