Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում գործող «Միրաժ» հյուրանոցային համալիրում․ հայտնաբերվել է Սևանի թերակղզում կրակոցներ արձակողը․

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի և ոստիկանության Երևան քաղաքի բաժինների ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 30-ին Երևանում «Միրաժ» հյուրանոցային համալիրում հայտնաբերել և  ոստիկանության Սևանի բաժին են բերման ենթարկել 28-ամյա Բաբկեն Գ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հուլիսի 29-ին Սևանի թերակղզու հարավային լողափի տարածքում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կրակոցներ արձակելու մեջ։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Բաբկեն Գ․-ն հաշվառված է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, և նրան ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։  Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.    shamshyan.com 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…