Հայտնաբերվել է հայտնի քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի հայրը

Qoqobelyan

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, ժամը 14։00-ից 14։30-ն ընծած ժամանակահատվածում Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի՝ Կուժ Աղբյուրի հարակից տարածքում հայտնաբերվել է մի քանի օր որպես անհայտ որոնվող հայտնի քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի հայրը։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ձեռնափայտով ման գալիս է եղել, երբ նրան հարազատները հայտնաբերել են, ու իջևանյան մեր աղբյուրները հայտնում են, որ նրան անմիջապես տեղափոխել են ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։ 

shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…