Վերջին իրադրաձությունները հանրության շրջանում առաջ են բերում խաղաղապահների բովանդակության և էության հետ կապված հարցեր

Pashinyan

 Այս օրեին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում։ Այսօր Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախի սահմաններին տիրող իրավիճակին։

«Բազմիցս եմ ասել, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունը առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովաման համար, և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձությունները, այդ թվում վերջին օրերի իրադրաձությունները, հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր։

Նիկոլ Փաշինյանը նշեց դեպքերը, երբ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ խախտումներ են արձանագրվել, գրավվել են համայնքներ և այլն։

ՀՀ վարչապետն ասաց՝ ակնակալում է, որ շփման գծի ցանկացած փորձ կկասեցվի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից այս կողմ անցած ստորաբաժանումները դուրս բերվեն։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…